Սաուդյան Արաբիան պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ բանակցություններին՝ վախենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումից. WSJ

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում Միացյալ Նահանգների վրա՝ Իրանի նավահանգիստների շրջափակումը դադարեցնելու և Թեհրանի հետ բանակցություններին վերադառնալու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Աղբյուրների համաձայն՝ Էր-Ռիադը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը կարող է Իրանին դրդել սրել իրավիճակը և փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը նավթի արտահանման մեկ այլ կարևոր երթուղի է։

WSJ-ը նշում է, որ Սաուդյան Արաբիային վերջերս հաջողվել է վերականգնել նավթի արտահանումը նախապատերազմյան մակարդակի․ չնայած Հորմուզի նեղուցի փակմանը՝ անապատով հում նավթը տեղափոխվում է Կարմիր ծով։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող երկար ափամերձ տարածքներից մեկը վերահսկվում է Եմենի հութիների՝ Իրանի դաշնակիցների կողմից, որոնք կարող են փակել այս երթուղին։

Ըստ The Wall Street Journal-ի Սաուդյան Արաբիայի էներգետիկ ոլորտի աղբյուրների՝ Էր-Ռիադը հութիներից ստացել է երաշխիքներ, որ թագավորության նավերը չեն ենթարկվի հարձակման: Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ իրավիճակը մնում է անկայուն, և հութիները կարող են ավելի ակտիվ միջամտել հակամարտությանը, եթե Իրանը մեծացնի ճնշումը: Սաուդյան պաշտոնյաների խոսքով՝ հութիները կարող են նաև սկսել վճար գանձել նավերից նեղուցով անցնելու համար:

Reuters-ի աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները կարող են վերադառնալ Իսլամաբադ՝ բանակցությունների նոր փուլի համար արդեն այս շաբաթվա վերջին։

Հորմուզի նեղուցը, որը Մերձավոր Արևելքի պատերազմից առաջ նավթի արտահանման հիմնական ուղիներից մեկն էր, Իրանը փակել է փետրվարի վերջից։ Միայն Թեհրանի «բարեկամ» երկրներից եկող նավերին է թույլատրվում անցնել այդ նեղուցով, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վճար է գանձում անցման համար։

Ապրիլի 11-12-ին Իսլամաբադում ԱՄՆ-Իրան անարդյունք բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմական ուժերը «կսկսեն արգելափակել Հորմուզի նեղուց մտնել կամ դուրս գալ փորձող բոլոր նավերը»։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ավելի ուշ հայտնել էր, որ  կարգելափակի իրանական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը։ Սակայն ԱՄՆ հրամանատարությունը հայտարարեց, որ չի սահմանափակի Հորմուզի նեղուցով անցնող նավերի տեղաշարժը դեպի այլ երկրների նավահանգիստներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի