Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

Արդեն մի քանի օր է՝ Facebook-ի հայկական տիրույթում տարածվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ մի տեսանյութ և դրանից առանձնացված լուսանկար։ Դրանում երևում է՝ ինչպես են Կարապետյանը և Քոչարյանը միմյանց ձեռք սեղմում։ Նկարագրության մեջ նշված է․ «Վերջապեսսսս»։

Նշենք սակայն, որ քաղաքական այս ուժերը միանալու կամ համագործակցելու վերաբերյալ մինչև օրս որևէ հայտարարություն չեն արել։

Հրապարակման սկզբնաղբյուրը վերջերս բացված «Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջն է։

Factor TV-ն AI դետեկտորների միջոցով պարզել է, որ տեսանյութը և, համապատասխանաբար, դրանից առանձնացված լուսանկարը գեներացվել են արհեստական բանականության միջոցով։

 

Էջում առաջին հրապարակումն արվել է փետրվարի 25-ին։ Factor TV-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստանի» մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը հայտնեց՝ տեսանյութը հրապարակած էջը իրենց կողմից չի ստեղծվել, Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար հետ չեն հանդիպել։

«Տեսել ենք այդ էջը, փորձել ենք բողոքներ ուղարկել Facebook-ի միջոցով, սակայն այն դեռ չի արգելափակվել։ Բովանդակությունը կեղծ է»,-նշեց նա։

«Սրտացավ Հայաստան» ֆեյսբուքյան էջը ողողված է Նարեկ Կարապետյանի և Սամվել Կարապետյանի լուսանկարներով։ Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի վերաբերյալ ևս կեղծ լուր է տարածվել էջում։ Նշված է, թե դրան կես միլիոն մարդ է մասնակցել, մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզել է, որ 18:05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12,500 մարդ:

Չնայած նրան, որ էջն ընդամենը 56 հետևորդ ունի, Կարապետյանի և Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը 890 հազար դիտում, 3000-ից ավելի հավանում ունի։ Հրապարակման համար ֆեյսբուքյան էջում գովազդ էր միացվել։

Ավելի վաղ հայտարարվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։

Իսկ «Հայաստան» դաշինքի պաշտոնապես հայտարարված կազմում են՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը և «ԱռԱջ» կուսակցությունները։

Եվգենյա Համբարձումյան