6 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա կձերբակալվի

Լուրեր

13.04.2026 | 14:40
Մեծ Բրիտանիան չի աջակցի իրանական նավահանգիստների շրջափակմանը. Սթարմեր
13.04.2026 | 14:31
ACA․ Էդուարդ Վարդանյանը հաղթել է խեղդող հնարքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:22
Սամվել Ալեքսանյանը, Վարդանյան ու Եսայան եղբայրները, այլ գործարարներ հանդիպել են Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:16
Investor’s day. Ամերիաբանկի նախագիծը ներդրումների մասին՝ ներդրողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 14:11
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
13.04.2026 | 14:10
Գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
13.04.2026 | 14:01
Նավթի գները բարձրացել են Իրանի նավահանգիստները շրջափակելու՝ Թրամփի որոշումից հետո
13.04.2026 | 13:53
Աշխարհի գավաթ․ Հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ
13.04.2026 | 13:47
ՌԴ-ում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը
13.04.2026 | 13:44
Թրամփը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում՝ արդյո՞ք Իրանը կվերադառնա բանակցություններին
13.04.2026 | 13:36
Գերբնակեցվածություն, ոչ բավարար պայմաններ և բուժառուների իրավունքների հետ կապված խնդիրներ․ ինչ է արձանագրել ՄԻՊ-ը  Արմաշի առողջության կենտրոնում 
13.04.2026 | 13:27
Իրանի ԶՈՒ-ն ԱՄՆ-ի ծովային շրջափակումն «անօրինական» և «ծովահենություն» է անվանել
13.04.2026 | 13:19
Հայաստանը դարձել է AIPS-ի լիիրավ անդամ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
13.04.2026 | 13:10
Վստահեցնում էին, որ հարաբերությունների նորմալացման դրական վերաբերմունք կա Ադրբեջանի հասարակությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 13:02
Տարածվող լուսանկարը կեղծ է․ Փաշինյանը չի եղել իրական լուսանկարում
Բոլորը

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ապրիլի 10-ին տեղի ունեցած վթարը 6 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ երկու երեխայի։