Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում պարտությունը․ Մագյարը հայտարարել է «Հունգարիան ազատագրելու» մասին

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հավաքել է ձայների 53,07%-ը՝ քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո, հայտնում է Telex-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Նախնական արդյունքների համաձայն՝ «Տիսա»-ն ստացել է խորհրդարանի 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնություն կազմելու համար։ 16 տարի Հունգարիայի կառավարությունը ղեկավարած Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ձայների 38,43%-ը՝ 55 տեղ ապահովելով խորհրդարանում։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է ռեկորդային՝ 79,5%։ Ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը սպասվում է մինչև ապրիլի 18-ը։

Վիկտոր Օրբանը, առանց սպասելու ձայների հաշվարկի ավարտին, ընդունել է ընտրություններում պարտությունը։ Նա այն անվանել է «ցավոտ, բայց միանշանակ», նաև շնորհավորել «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարին հաղթանակի կապակցությամբ։

«Ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չեն, բայց դրանք հստակ են և հասկանալի։ Ընտրությունների արդյունքը մեզ համար ցավոտ է, բայց միանշանակ։ Մեզ չտրվեց երկիրը կառավարելու պատասխանատվություն ու հնարավորություն։ Ես արդեն շնորհավորել եմ հաղթողին»,- հայտարարել է Օրբանը։

Պետեր Մագյարը Բուդապեշտում ելույթ է ունեցել տասնյակ հազարավոր ցնծացող կողմնակիցների առջև։ Կիրակի  քաղաքական գործիչը հայտարարել է «կառավարելու պատմական մանդատի» մասին։

«Մենք ազատագրեցինք Հունգարիան, մենք վերադարձրինք մեր հայրենիքը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը։

Մաջյարը խոստացել է ներկայացնել «բոլոր հունգարացիների շահերը, այդ թվում՝ երկրից դուրս գտնվողների»։ Նրա ելույթը պարբերաբար ընդհատվել է հավաքվածների «Եվրոպա՛, Եվրոպա՛» վանկարկումներով։

Պետեր Մաջյարը հայտարարել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կլինի Վարշավա՝ հավելելով, որ կվերականգնի և կընդլայնի համագործակցությունը Վիշեգրադի խմբի շրջանակում, որը ներառում է Կենտրոնական Եվրոպայի չորս պետություն՝ Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա և Չեխիա: Նա հավելել  է, որ այնուհետև կայցելի Վիեննա և Բրյուսել, որտեղ բանակցություններ կվարի ԵՄ ֆինանսավորման վերաբերյալ: Բուդապեշտը կլինի Եվրամիության և ՆԱՏՕ-ի «ուժեղ դաշնակիցը», խոստացել է Մագյարը:

Մարտին Financial Times-ը հաղորդել էր, որ Կրեմլը տեղեկատվական արշավ է վարում՝ Օրբանին և նրա «Ֆիդես» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում հաղթելուն օգնելու համար։ Մոսկվան հերքել էր դա։

Meduza-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ «նախագահական վարչակազմի կողմից Օրբանի քարոզարշավի կառավարում չկա, բայց սոցիալական ցանցերում քարոզարշավին «օգնություն» կա»։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել էր Օրբանին՝ ասելով, որ պատրաստ է նպաստել Հունգարիայի «բարգավաճմանը», եթե Օրբանը մնա վարչապետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի