Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

Հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ․ լեռնային և բոլոր նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում պասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին նաև մերկասառույց։

Ապրիլի 13-ին մայրաքաղաք Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։

Երևան քաղաքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։