Premium Machinery Armenia-ն` Leasing EXPO-ում. հատուկ առաջարկներ և խոշոր գործարքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ
Ճանապարհաշինական և ծանր տեխնիկայի շուկայի առաջատար Premium Machinery Armenia-ն այս տարի ևս մասնակցում է տեխնիկայի և սարքավորումների մասնագիտացված Leasing Expo ցուցահանդեսին՝ ներկայանալով հատուկ առաջարկներով և զեղչերով։
«Այս պահին մեզ մոտ գործում է վեց ակցիա։ Հաճախորդները կարող են այցելել PMA-ի տաղավար, և նրանց մանրամասն կտեղեկացնենք գործող բոլոր ակցիաների մասին»,- նշում է PMA-ի գործադիր տնօրեն Գրիգոլ Բայբուրթին։
Premium Machinery Armenia ընկերությունն առաջարկում է ավտոմոբիլային արտադրանքի և սպասարկման ծառայությունների լայն տեսականի՝ շինարարության, գյուղատնտեսության և արդյունաբերության համար նախատեսված հատուկ տեխնիկա և սարքավորումներ։
«Մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներ, ինչպիսիք են JCB-ը, Liebherr-ը, Renault Truck-ը և XCMG-ը»,- ասում է PMA-ի գործադիր տնօրենը։
Բացի թվարկված համաշխարհային ճանաչում ունեցող բրենդներից, ընկերության պորտֆելում ընդգրկված են նաև այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսիք են Shell-ը և Bridgestone-ը։ Ընկերության գործադիր տնօրենն ընդգծում է՝ էքսպոն կարևորագույն հարթակ է, որտեղ ձևավորվում են խոշոր գործարքներ և նոր համագործակցություններ։
«Արդեն չորրորդ տարին է, ինչ մենք հանդիսանում ենք Leasing Expo-ի գլխավոր հովանավորը, քանի որ այս ֆինանսական գործիքը բիզնեսի զարգացման կարևորագույն գործոններից մեկն է։ Անցած տարի էքսպոյի ընթացքում մեզ մոտ կնքվել են մի քանի միլիոն դոլարի պայմանագրեր»,- ընդգծում է Բայբուրթին։
Էքսպոյի մուտքն անվճար է, այն գործելու է մինչև ապրիլի 12-ը՝ ժամը 20:00-ն՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Արդեն առաջին օրից ցուցահանդեսը հասցրել է ապահովել կոնկրետ արդյունքներ։
«Այս տարի՝ արդեն այս պահի դրությամբ, մեզ մոտ կնքվել են մոտավորապես մեկ միլիոն դոլարի պայմանագրեր»,- ասում է ընկերության գործադիր տնօրենը։
Premium Machinery Armenia-ն հայկական շուկայում գործում է 2020 թվականից և 6 տարվա ընթացքում ընկերությունը գրանցել է զգալի աճ՝ շուրջ ութ անգամ։ Բայբուրթիի խոսքով՝ այդ աճը պայմանավորված է մի քանի գործոններով՝ Հայաստանի տնտեսության կայուն զարգացումով, ինչպես նաև խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ։ Ընկերությունում ակնկալիքներ ունեն հատկապես առաջիկա տարիներից՝ կապված նաև նոր ենթակառուցվածքային ծրագրերի հետ։
«Մենք կարծում ենք, որ հատկապես 2026 և 2027 թվականները կլինեն մեզ համար առանձնապես արդյունավետ՝ TRIPP նախագծի վերաբերյալ ընդունված որոշումից հետո։ Կարծում ենք, որ ակտիվորեն կմասնակցենք այդ նախագծին և հույս ունենք, որ մեր բիզնեսը Հայաստանում կզարգանա շատ արդյունավետ կերպով»,- նշում է նա։
Premium Machinery Armenia-ն հաճախորդներին առաջարկում է ավտոմոբիլային արտադրանքի և ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածների համար։ Գործունեության շրջանակում ընդգրկված են թեթև և ծանր մեքենաների տեխնիկական սպասարկումն ու վերանորոգումը, քսայուղերի, անվադողերի, պահեստամասերի վաճառքը, որն իրականացվում է տարբեր ուղղություններով՝ մանրածախ, բիզնեսից բիզնես և մեծածախ շուկաներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան