ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի «մաքրումը»․ Թրամփ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «մաքրման» գործընթացը՝ նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն ուղիներից մեկում։ Truth Social հարթակում շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին հրապարակված գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ գործողությունը նպատակ ունի ապահովել միջազգային նավարկության անվտանգությունը․
«Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես ծառայություն աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ ուրիշներ»։

Թրամփը նաև քննադատել է այդ երկրներին անգործության համար․ «Զարմանալի է, բայց նրանց մոտ չի բավարարում ոչ խիզախությունը, ոչ էլ կամքը՝ այս աշխատանքը կատարելու համար»,- գրել է նա։ Միևնույն ժամանակ նա նշել է նավթի հոսքերի փոփոխությունը․ «Շատ երկրների դատարկ նավթատար տանկերներ ուղևորվում են ԱՄՆ՝ նավթ բեռնելու համար»։

Նույն հայտարարության մեջ Սպիտակ տան ղեկավարը մի շարք կոշտ պնդումներ է արել Իրանի ռազմական ներուժի վերաբերյալ․ «Նրանց ռազմածովային ուժերը ոչնչացված են, ռազմաօդային ուժերը ոչնչացված են, հակաօդային պաշտպանության համակարգը փաստացի գոյություն չունի, ռադարները շարքից հանված են»։

Նա հավելել է, որ «նրանց հրթիռային և անօդաչու սարքերի գործարանները մեծ մասամբ ոչնչացված են՝ հենց հրթիռների և դրոնների հետ միասին»։

Reuters-ի հաղորդմամբ՝ Թրամփի գրառման հրապարակումից մի քանի րոպե առաջ տեղեկություններ են հայտնվել նեղուցում ԱՄՆ ռազմածովային նավերի ներկայության մասին։ Axios-ի լրագրողը, հղում անելով ԱՄՆ իշխանությունների չնշված ներկայացուցչի, հայտնել է, որ շաբաթ օրը «մի քանի» ամերիկյան նավեր անցել են նեղուցով։ Սակայն կարճ ժամանակ անց Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է տարածել՝ Իրանի զինված ուժերի ներկայացուցչի անունից։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ամերիկյան զորքերը ոչնչացրել են Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, ինչպես նաև շարքից հանել նրա բալիստիկ հրթիռների և միջուկային ծրագրերը։ Սակայն վերջին շաբաթներին Իրանի կողմից նավարկության վրա հնարավոր հարձակումների մտավախությունները փաստացի հանգեցրել են Հորմուզի նեղուցի փակմանը, ինչը խափանումներ է առաջացրել համաշխարհային էներգետիկ շուկաներում։

Ապրիլի 11-ին Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Իսլամաբադում՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով՝ փխրուն հրադադարի պայմաններում։