Փակ է վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը
Հասարակություն
09.04.2026 | 13:49
Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար՝ լրացուցիչ կտեղեկացվի։