Իրանում քննարկվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեության ուղղությունները

Լուրեր

15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
Բոլորը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 30-ից մայիսի 1-ին այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ (մայրաքաղաքը՝ Արաք), որտեղ հանդիպումներ է ունեցել նահանգապետ Մահմուդ Զամանի Ղոմիի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Զաֆար Աֆշունի, քաղաքաշինության հարցերով փոխնահանգապետ Ազիզ Ֆիլիի, Արաք քաղաքի ղեկավարության, նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատի ներկայացուցիչների և գործարարների հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նահանգապետի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Առանձին ուշադրության են արժանացել տնտեսական և միջմարզային համագործակցությունը:

Դեսպան Թումանյանը նահանգապետին է ներկայացրել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործունեության ուղղությունները, ԵՏՄ-ԻԻՀ համագործակցության շրջանակներում հայկական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր:

Տնտեսական և քաղաքաշինության գծով փոխնահանգապետերի, Արաք քաղաքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային, գիտակրթական և ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հայկական կողմի առաջարկությունները:

Դեսպան Թումանյանն այցելել է «Կենտրոնական նահանգի արդյունաբերական ավանների ընկերություն», որի տնօրենների խորհրդի նախագահ Մոսթաֆա Ամերեն ներկայացրել է հիշյալ ընկերության մեջ մտնող 2500 արդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը և ներդրումային պայմանների առավելությունները:

Առանձին հանդիպում է տեղի ունեցել գյուղատնտեսության և գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:

Կենտրոնական նահանգի արդյունաբերության, հանքերի և առևտրի պալատում տեղի է ունեցել Իրանում Հայաստանի դեսպանի հանդիպումը նահանգի պաշտոնյաների և շուրջ 100 գործարարների հետ։ Դեսպան Թումանյանը գործարարներին հանգամանալից տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի օրենսդրության, իրականացվող և առաջարկվող տնտեսական ծրագրերի, գործող առևտրային ռեժիմների, գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, զբոսաշրջության, ԵՏՄ-ԻԻՀ հարաբերությունների, Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի և մի շարք այլ հարցերի մասին:

Կենտրոնական նահանգում ՀՀ դեսպանն այցելել է մի շարք ձեռնարկություններ, որոնց ղեկավարության հետ քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու խնդիրները:

Դեսպան Թումանյանը եղել է Արաք քաղաքի պատմամշակութային հնավայր համարվող շուկայում, որտեղ մասնակցել է երիտասարդ արվեստագետների կազմակերպած նկարչական ցուցահանդեսին:

Արաքում Արտաշես Թումանյանը նաև այցելել է քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: