Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«Երեքշաբթի (ապրիլի 7-ին) Իրանում միաժամանակ կլինի և «էլեկտրակայանների օր», և «կամուրջների օր»։ Նման բան դուք դեռ չեք տեսել։ Բացե՛ք (Հորմուզի) նեղուցը, դուք՝ խելագար ապուշներ, հակառակ դեպքում ստիպված կլինեք ապրել դժոխքում՝ ինքներդ կտեսնեք։ Փառք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 5-ին՝ կիրակի օրը, իր Truth Social սոցիալական ցանցում։

Սա Թրամփի առաջին ուլտիմատումը չէ նման պահանջներով՝ ուղղված Թեհրանին։ Նախորդ անգամ ԱՄՆ նախագահը հիշեցրել էր իր պահանջի մասին մեկ օր առաջ։ Ինչպես հետևում էր ապրիլի 4-ի գրառումից, Թեհրանը հաջորդ 48 ժամվա ընթացքում (այսինքն՝ մինչև ապրիլի 6-ը՝ երկուշաբթի) պետք է «գործարք կնքի» Վաշինգտոնի հետ կամ հանի Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Հակառակ դեպքում, ըստ նրա, Իրանի վրա «կթափվի ողջ դժոխքը»։

Ավելի վաղ՝ մարտի 22-ի գիշերը, ԱՄՆ նախագահը արդեն ներկայացրել էր Թեհրանին 48-ժամյա ուլտիմատում։ Այդ ժամանակ ևս Թրամփը պահանջել էր հանել նեղուցի շրջափակումը և խոստացել էր, որ հակառակ դեպքում ամերիկյան զինուժը կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին։ Հետագայում նա մի քանի անգամ հետաձգել է վերջնաժամկետը՝ հղում անելով, իբր, Իրանի հետ ընթացող բանակցություններին։

Ապրիլի 4-ի երեկոյան Իրանի իշխանությունները կտրուկ մերժել են ԱՄՆ ուլտիմատումը, որի ժամկետը սպառվում էր երկու օր անց։

Իրանը նեղուցը փակել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ սկսված պատերազմի առաջին օրերից՝ որը սկսվել է փետրվարի 28-ին։ Սակայն ապրիլի 4-ին երկրի իշխանությունները թույլատրել են նեղուցով անցնել հումանիտար օգնություն տեղափոխող նավերին, հայտնել է պետական Tasnim գործակալությունը։ «Բարեկամ» երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի և Իրաքի նավերին Իրանը նեղուցով անցնել թույլ էր տվել դեռ մարտի 25-ին։ Խաղաղ ժամանակ Հորմուզով անցնում էր աշխարհի ծովային նավթային առևտրի մոտ 25%-ը։