Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Եվրոպական քաղաքներում հաճախացած հարձակումները սինագոգների, հրեական բարեգործական կազմակերպությունների և ամերիկյան բանկերի վրա կարող են վկայել Իրանի կողմից Եվրոպայի դեմ հիբրիդային պատերազմի մեկնարկի մասին։ Այս մասին կիրակի՝ ապրիլի 5-ին, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Ջուլիան Լանչեսին Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնից (ICCT), որը գտնվում է Հաագայում։

Խոսքը «Ասխաբ ալ-Յասմին» խմբավորման հայտարարությունների մասին է, որը իր վրա է վերցրել Լոնդոնում հրեական «Հացալա» բարեգործական կազմակերպության շտապօգնության մեքենաների հրկիզման, Բելգիայի Լիեժ քաղաքում սինագոգի վրա հարձակման և Փարիզում Bank of America բանկի մասնաճյուղերի վրա հարձակումների պատասխանատվությունը։

Փորձագետի խոսքով՝ Իրանի իշխանությունների հետ, հավանաբար, կապ ունեցող այս խմբավորումը հայտնվել է մեկ ամսից էլ քիչ առաջ․ մինչև մարտի 9-ը «Ասխաբ ալ-Յասմին»-ը որևէ հետք չէր թողել՝ ոչ ինտերնետում, ոչ էլ դրանից դուրս։

«Ոչ մի տեղից ի հայտ եկած խմբավորումը անսովոր է»,- նշել է Լանչեսը Financial Times-ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ նման խմբավորումը կարող է լինել Իրանի հետախուզության նախագիծ՝ «քաոս սերմանելու և եվրոպական երկրների հասարակությունները ապակայունացնելու» նպատակով։

«Ասխաբ ալ-Յասմին»-ը հայտարարել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Նիդերլանդներում իրականացված հարձակումների մասին։

Մարտի 9-ին խմբավորումը իր տելեգրամյան ալիքում հայտարարել է «աշխարհով մեկ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ռազմական գործողության» մեկնարկի մասին։ Երկու օր անց այն իր վրա է վերցրել Ֆրանսիայում սինագոգի հրկիզման պատասխանատվությունը, իսկ ավելի ուշ՝ նաև Փարիզում Bank of America-ի գրասենյակի վրա հարձակումը։

Մարտի 13-ին Նիդերլանդներում հարձակում է իրականացվել Ռոտերդամի սինագոգի վրա, հաջորդ օրը՝ Ամստերդամի հրեական դպրոցի վրա։ Մարտի 16-ին «Ասխաբ ալ-Յասմին»-ը հայտարարել է, որ հարձակվել է Հաագայում գտնվող Bank of New York Mellon ամերիկյան բանկի մասնաճյուղի վրա։ Մարտի 20-ին երկրի իշխանությունները կանխել են Հեմստեդում սինագոգի վրա հարձակումը։

Մարտի 23-ին Լոնդոնում հրկիզվել են հրեական «Հացալա» ոչ առևտրային կազմակերպության չորս մեքենաներ, որը անվճար շտապ բժշկական օգնություն է տրամադրում։

«Ասխաբ ալ-Յասմին»-ի կողմից հայտարարված հարձակումների արդյունքում Նիդերլանդներում ձերբակալվել է 10 մարդ, Ֆրանսիայում՝ 4, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ևս 3։ Բոլոր ձերբակալվածները երիտասարդներ են՝ 14-ից 23 տարեկան։