ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը
Կալիֆոռնիայում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամների հրավերով ներկայացրել է հայ–ամերիկյան հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով Վաշինգտոնյան համաձայնագրերին, TRIPP նախաձեռնությանը և առաջիկա համագործակցության ուղղություններին։
«Կալիֆոռնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ասպետների (AGBU Asbeds) հրավերով, հանդիպել է ՀԲԸՄ անդամների, այլ հրավիրյալների հետ՝ ներկայացնելու ՀՀ–ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։
Զրույցի առանցքում եղել են Վաշինգտոնյան համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը և դրա շուրջ ստեղծվող նոր բազմոլորտ հնարավորությունները։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում դեսպան Մկրտչյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ հայ–ամերիկյան օրակարգի և երկկողմ հարաբերությունների շուրջ։
Ելույթով խոսքով ներկայացել է նաև Ասպետների նախագահ Վարդան Տելյանը, ով ներկայացրել է կազմակերպության պատմությունը, առաքելությունը։
Հանդիպմանն ի թիվս ՀԲԸՄ անդամների և այլ հրավիրյալների, մասնակցել են ԱՄՆ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը»,- ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։