Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է մնալ զրոյական․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 12:38
ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը
25.09.2026 | 12:20
ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու․ ՌԴ ԱԳՆ
25.09.2026 | 12:18
Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
25.09.2026 | 12:10
Փաշինյանը ՄԱԿ-ում գերիների վերադարձից է խոսել // Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 12:07
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 12:03
Ինչ է նվիրել Չինաստանի դեսպանը Նիկոլ Փաշինյանին
25.09.2026 | 11:55
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը
25.09.2026 | 11:46
Հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 11:37
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը տեղափոխվել է «Բոտև 2012»
25.09.2026 | 11:29
Հիանալի բարեկամություն, արդար մրցակցություն, ԱԲ-ի վերահսկողություն. Սի Ցզինպինի ու Թրամփի հանդիպման առանցքային կետերի հետքերով
25.09.2026 | 11:18
ԱՄՆ-ը պետք է որոշի՝ ավարտե՞լ պատերազմը, թե՞ ոչ․ Իրանի նախագահը հերքել է միջուկային հավակնությունները
25.09.2026 | 11:07
Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 10:59
Հայաստանի հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայում
25.09.2026 | 10:58
Դատարանը մերժեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
25.09.2026 | 10:50
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 25-ի դրությամբ
Բոլորը

Տեղի ունեցող իրադարձությունների անվտանգային ազդեցությունը տարածաշրջանի վրա առայժմ բավականին սահմանափակ է։ Այս մասին հրվաիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Բենիամին Պողոսյանը։

«Մենք տեսանք, որ եղան դրոններով հարվածներ Նախիջևանին, որից հետո Ադրբեջանը բավականաչափ կոշտ արձագանքեց, բայց շատ արագ այդ արձագանքը մեղմվեց։ Եղան նաև մի քանի հրթիռների արձակում Թուրքիայի ուղղությամբ։ Թուրքիայի արձագանքը ավելի մեղմ էր։ Ամեն դեպքում, առնվազն գոնե Թուրքիայում հնչում են կասկածներ, որ արդյո՞ք այդ հրթիռները արձակվել են իրանական հրամանատարության կողմից, թե այստեղ սադրանքներ են եղել։ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չներգրավվի պատերազմի մեջ։ Հստակ ընկալում կա Թուրքիայում, որ սա Թուրքիայի պատերազմը չէ»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝  լուրջ մտահոգություններ կան, որ Իրանի ցանկացած մասնատման դեպքում Թուրքիան կունենա ևս մի քրդական ինքնավարություն Իրանում, իսկ այնտեղ քրդերի թիվը շատ ավելի մեծ է, քան Սիրիայում։

«Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցությանը Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, ապա տեսեք, այստեղ մենք մոտավորապես նույն իրավիճակում ենք, ինչ իրավիճակում էինք սկսած 2025 թվականի օգոստոսի 8-ից, երբ ստորագրվեց վաշինգտոնյան հռչակագիրը։ Այսինքն, նկատի ունեմ, որ որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգ Ադրբեջանի կողմից այս պահին գրեթե զրոյական է և շարունակում է մնալ զրոյական։ Այդ համաձայնեցված և նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը Ադրբեջանը շարունակում է կապել Հայաստանում սահմանադրության փոփոխության, մասնավորապես, անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելու հետ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։