500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը

Լուրեր

01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխության շրջանակներում ստացած 500 հազար դոլարը (188,750,000 դրամ)։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Փաշինյանի` ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ 

Նա մրցանակը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Աբու Դաբի) 2026-ի փետրվարի 4-ին։ Այդ օրը Փաշինյանն ու Ալիևը միասին էին մասնակցում մրցանակաբաշխությանը: 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը կիսվել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։ 

Այս մրցանակը տրվում է այն անհատներին կամ կազմակերպություններին` անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք «անշահախնդիր և անձնվեր աշխատում են մարդկային եղբայրության առաջ և խաղաղ համակեցության ապահովման ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

ԿԿՀ-ից փոխանցեցին, որ նվերը հաշվառելուց հետո հանձնվում է պետգույք կառավարման կոմիտե։ Կոմիտեից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նվերը դեռևս գույքի կառավարման կոմիտեին ամրացված չէ։ 

«Ներկայումս հարցը գտնվում է Կոմիտեի կողմից ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի թիվ 956 որոշմամբ հաստատված կարգով իրականացվող գործընթացների շրջանակում»,- հայտնում են կառույցից։

ԿԿՀ ներկայացրած ձևաթղթի համաձայն՝ Փաշինյանի ստացված գումարը դասակարգվել է որպես պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակում տրված նվեր։ 

Անի Թամրազյան