Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանին հետամտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից:

«Վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) և 196.1-րդ հոդվածի 1-ին մասով (հետամտելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է»,- հայտնում են կառույցից:

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանն ամիսներ առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ մի տղամարդ իրեն հետամտում է և պահանջում դուրս գալ քաղաքականությունից:

Սամսոնյանը, մասնավորապես, հայտնել էր, որ տղամարդը մոտ 8 ամիս շարունակ իր, գործընկերների և ընտանիքի հասցեին սեռական հայհոյանքներ է ուղարկել:

«Սկզբում ես դա դիտարկում էի որպես ժամանակավոր խուլիգանություն, կարծում էի` ինչ-որ կարճ ժամանակ անց, միգուցե, անցնի։ Երբ սկսեց անհանգստացնել նաև իմ քաղաքական գործընկերներին, հասկացա, որ հնարավոր է` կատարի գործողություններ, որոնք դուրս են օնլայն տիրույթից, որոշեցի դիմել դատախազություն։ Նա ինձ ասում էր, որ քաղաքականությունից դուրս գամ, թե չէ «հալս» կտեսնեմ»,- պատմել է

Սամսոնյանը՝ նշելով, որ երբ համացանցում արգելափակել է այդ տղամարդուն, վերջինս ձեռք է բերել իր հեռախոսահամարը, իրեն անհանգստացրել փողոցում, փորձել մուտք գործել նաև իր աշխատավայր:

Արաքս Մամուլյան