Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
Հասարակություն
29.03.2026 | 22:16
Մարտի 29-ին, ժամը 17։06-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 17։25-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային և շարժիչի հատվածը։