Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
Քաղաքականություն
27.03.2026 | 19:49
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հրամանագրով ինձ շնորհվեց Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Պապիկյանը։
«Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,- գրել է նա։
