23-ամյա Այշատի սպանությունից 5 ամիս անց նրան հուղարկավորեցին Հայաստանում 

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Երևանում սպանված 23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովայի մահից 5 ամիս անց՝ այսօր նրա մարմինը հողին հանձնեցին փակ դագաղով։ Նուբարաշենի գերեզմանատանը հուղարկավորության արարողությանը ներկա էր շուրջ 40 հոգի՝ նրա ընկերները, իրավապաշտպաններ և ակտիվիստներ։

Թեև ՀՀ-ն աղջկա հարազատներին պարբերաբար դիմում է ուղարկել նրա մարմինը Չեչնիա տեղափոխելու հարցով, սակայն այս ընթացքում որևէ արձագանք չի ստացվել, ուստի հուղարկավորությունը կազմակերպվել է ՀՀ-ում պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։

Հիշեցնենք՝ Երևանի Դեմիրճյան փողոցում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, որը մինչ այդ 3 օր  անհետացած էր։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա բնակարանից դուրս էր եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում և չէր վերադարձել, սակայն ոստիկանությունն ահազանգ ստացել էր հոկտեմբերի 17-ին.  «Ըստ նախնական տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը, և, կրկին, ըստ նախնական տվյալների, նա մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ այսինքն ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում ստանալուց առաջ»։

Factor TV-ի տեղեկություններով՝ Բայմուրադովային խեղդամահ են արել, ապա արագ լքել երկիրը։ Շաբաթներ շարունակ ռուս իրավապաշտպանները և Բայմուրադովայի ընկերները բարձրաձայնում էին, որ նա ընտանեկան բռնության պատճառով էր Չեչնիայից փախել ու ապաստանել Երևանում։ Նրա ընկերների փոխանցմամբ՝ Այշատ Բայմուրադովան 2024-ին փախել էր տնից, որտեղ տևական ժամանակ աղջիկը ենթարկվել էր բռնության ինչպես ամուսնու, իսկ մինչ այդ՝ հոր կողմից։ Ռուս իրավապաշտպանների ջանքերով աղջկան ուղարկել էին Հայաստան, որտեղից նա հույս ուներ տեղափոխվել Եվրոպա։ Սակայն, ինչպես գրում է ռուսական մամուլը, Այշատի պատմությունը «բավականին համոզիչ չէր» եվրոպական երկրների համար՝ նրան պաշտպանություն տրամադրելու համար․

«Հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել էր ինստագրամյան իր նոր ծանոթուհու՝ ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպելու, որը, հետո պարզվել էր, ծնունդով Հյուսիսային Կովկասից չէր, այլ մի քանի անգամ Չեչնիա էր այցելել, իսկ այդ Կարինայի հետևորդների թվում էին Կադիրովի մերձավոր շրջապատի մարդիկ։ Կարինայի հետ հանդիպման գնալուց հետո է Այշատն անհետացել է, իսկ օրեր անց հայտնաբերվել՝ մահացած»,- գրել էր «Новой газеты Европа»-ն։

Ավելի ուշ արդեն մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Իմինովայի դեմքը արձանագրվել է այն տան տեսախցիկների տեսագրություններում, որտեղ սպանվել է Բայմուրադովան: Իրավապաշտպանների և լրագրողների տվյալներով՝ այդ պահին նրան ուղեկցել է չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովը․ նա Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ընկերն է։

Սպանության դեպքով ՀՀ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել․ Բայմուրադովայի սպանության մեջ կասկածվող երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ռոզա Վարդանյան