2025-ին դիմում-բողոքների թիվը աճել է, ՄԻՊ առաջարկների 72%-ը կատարվել է կամ ընթացքի մեջ է․ ՄԻՊ

Լուրեր

27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
Բոլորը

Հրապարակվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը, որի համաձայն՝ աճել է քաղաքացիների դիմումների թիվը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր կառույցների հետ, իսկ պետական մարմինները մեծ մասամբ կատարել կամ իրականացնում են Պաշտպանի համակարգային առաջարկները։

«Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը:

Տարեկան հաղորդումն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության արդյունքները, ներկայացնում տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Տարեկան հաղորդման համաձայն՝ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում են գտնվում համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 72 տոկոսը, ինչը վկայում է հաստատության գործունեության բարձր արդյունավետության մասին։
Հատկանշական է, որ 2025 թվականին էականորեն աճել է Պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը:

Այսպես, 2025 թվականին ստացված դիմումների և բողոքների ընդհանուր թիվը 22655 է, ինչը շուրջ 2 900-ով ավելի է 2024 թվականին ստացված դիմում-բողոքների ընդհանուր թվից։ Միաժամանակ, բացի համակարգային լուծումներից, անհատական 1688 գործով Պաշտպանի միջամտությամբ խնդիրը ստացել է դրական լուծում։ 2025 թվականին իրականացվել է 333 այց, ինչը 72-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ 2025 թվականի ընթացքում ընդլայնվել է համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր խորհուրդների, մարզային այցելությունների, աշխատանքային հանդիպումների, քննարկումների և այլ ձևաչափերով։

2025 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում վերլուծվել են սոցիալ-տնտեսական իրավունքների ապահովման, քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության, խաղաղ հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, աշխատանքային իրավունքների, երեխայի իրավունքների և նրա լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների իրավունքների, իրավահավասարության և խտրականության արգելքի, հանրային տիրույթում ատելության խոսքի բացառման ու կարծիքի արտահայտման ազատության, մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի հետ կապված, ինչպես նաև մի շարք այլ համակարգային բնույթ ունեցող հարցեր։

Միաժամանակ, հաղորդումն ընդգծում է Պաշտպանի մանդատը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության, այլև կանխարգելման ու խթանման ոլորտում։ 2025 թվականին իրականացվել են լայնածավալ իրազեկման, կրթական և վերապատրաստման աշխատանքներ, որոնց մասնակցել են քաղաքացիներ, պետական մարմինների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և մասնագիտական համայնքներ՝ նպաստելով հանրային իրազեկման բարձրացմանը։ Ավելի քան 1000 երեխա մասնակցել է ՄԻՊ հայտարարած իրազեկման արշավի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումն Ազգային ժողով է ներկայացնում ՀՀ Սահմանադրության ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև միջազգային մեթոդաբանական չափանիշները։ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2025 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը կհրապարակվի առանձին՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման մանդատի շրջանակներում ՄԻՊ հաստատության կողմից իրականացված աշխատանքները»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։