Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը դատի է տվել բլոգեր Արթուր Չախոյանին. պահանջում է 3 մլն դրամ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դատի է տվել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Քաղաքացիական հայցի համար հիմք են հանդիսացել բլոգերի ֆեյսբուքյան էջում փետրվարի 24-ին և 25-ին հրապարակած երկու տեսանյութերը, որտեղ Չախոյանը մատնացույց է անում Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի մոտ կատարված ճանապարհաշինական աշխատանքների որակը․

«Ուղղակի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը էս ճանապարհը նորոգելու ժամանակ հազար անգամ, եթե ոչ հարյուր հազար անգամ եկել ա ստեղ, տեսանյութեր էր հրապարակում, որ ինքը տեսեք ինչ հզոր ղեկավար ա…եսիմ ինչ ձևերով նկարներ էին անում՝ մենք ենք, հզոր ենք, մենք էս ենք սարքում, մենք էն ենք սարքում։ Ռոմիկ Մխիթարյան, է՞ս ա ձեր սարքածը։ Էսի, Ռոմիկ Մխիթարյան, ձեր կառավարման պատկերն ա, անկեղծ։ Էսի նույն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի էն տերասային նստարաններն ա…Ուղղակի սա խայտառակություն ա, ու էս խայտառակությունը ոչ մի սահման չունի, անսահման ա։ Մարդիկ որ ամոթ ունենային, սենց աշխատանքներ չէին անի ու չէին գա փիառվելու ստեղ, նկարվելու սենց մատները ցցած, յաթամ թե շատ են գործից հասկանում, իրենք պրոֆեսիոնալներ են։ Երևի կյանքի մեջ եսիմ մեխ խփած չկան պատին, ուղղակի բախտի բերումով թաղապետ են դարձել»,- նշում է Չախոյանն իր փետրվարի 24-ի տեսանյութում։

Այս տեսանյութին արձագանքել էր Ռոմիկ Մխիթարյանը, հայտնելով, որ բարեկարգման աշխատանքները չեն ավարտվել և հավելել, որ պատրաստվում է Չախոյանին դատի տալ: Ի պատասխան քաղակտիվիստը կրկին արձագանքել էր տեսանյութով, որը ևս հայցի հիմքում է դրվել․

«Ստացվում է՝ Ռոմիկ Մխիթարյանի անցած տարվա դեկտեմբեր ամսվա հայտարարությամբ Եռաբլուրի ճանապարհի կառուցման աշխատանքները ավարտվել էին, սակայն իմ հրապարակած տեսանյութից հետո Ռոմիկ Մխիթարյանի նոր հայտարարությամբ դուրս է գալիս, որ Եռաբլուրի ճանապարհի կառուցման աշխատանքները չէին ավարտվել։ Ռոմիկ Մխիթարյանի այդ երկու մեկը մյուսին հակասող հայտարարությունների օբյեկտիվ և տրամաբանական պատճառը տեսնում եմ միայն մեկ բանի համար, որ իրենք իրենց ձախողումը քողարկելու համար, այսպես ասած, կռուտիտ են լինում»։

Ըստ ամենյանի՝ այս երկու տեսանյութերում արտահայտած մտքերն են վարչական շրջանի ղեկավարին վրդովեցրել, ինչի հետևանքով նա դիմել է դատարան։ Ըստ հայցի եզրափակիչ մասի՝ հրապարակումները բացարձակ զրպարտություն և վիրավորանք են, որոնցով պատասխանող Արթուր Չախոյանն էական վնաս է պատճառել հայցվոր Ռոմիկ Մխիթարյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին․

«Դատարանից խնդրում եմ պարտավորեցնել Արթուր Չախոյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռոմիկ Մխիթարյանից և վճարել 1,5 մլն դրամ՝ որպես փոխհատուցում և ևս 1,5 մլն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում»,- նշվում է հայցադիմումում։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել մարտի 24-ին և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարիաննա Ստեփանյանին։

Ռոզա Վարդանյան