Հորդորում եմ Ռոբերտ Քոչարյանին չերկարացնել և 200 մլն դոլարը մուծել բյուջե․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
Բոլորը

«Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ որ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«1918 թվականին, երբ հիմնադրվեց Առաջին Հանրապետությունը, Արարատը Սուրմալուի գավառի շրջանակներում, ինչպես նաև Կարսը Հայաստանի տարածքում էին։ Երբ որ Դաշնակցությունն ավարտեց իր առաքելությունը, Արարատը և ամբողջ Սուրմալուի գավառը և Կարսը այլևս Հայաստանի տարածքում չէին։ Հետո եկան Դաշնակցության երաշխավորները՝ բոլշևիկները, երաշխավորները և այսօրվա կոալիցիոն գործընկերները Գյումրիում, և մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի և Մոսկվայի պայմանագրով։ Եվ սա, սիրելինե՛րս, Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է՝ գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել։ Նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ ընդդիմության ինքնությունը Արարատը չէ, այլ Քոչարյանի 200 միլիոն դոլարն է։

«Վստահ եմ, որ մենք կանենք ճիշտ ընտրություն, իսկ Դաշնակցությանը և «Հայաստան» խմբակցությանը կրկին հորդորում եմ հորդորել Ռոբերտ Քոչարյանին չերկարացնել և այդ 200 միլիոն դոլարը մուծել բյուջե, ոչինչ, թո՛ղ առանց այդ ինքնության մի քիչ դիմանա»,-նշեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։