2022-ի «ինքնասպանությունը» վերաորակվել է սպանության․ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևանում 2022 թվականին տեղի ունեցած մահվան դեպքը, որը սկզբում որակվել էր որպես ինքնասպանություն, նախաքննության ընթացքում վերաորակվել է որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն․ ամուսինների նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

Մասնավորապես՝ քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ի.Ա.-ն 2020 թվականին ուսման նպատակով Վանաձորից տեղափոխվել է Երևան և բնակություն հաստատել իրեն ու իր ընտանիքին հարազատ՝ ամուսիններ Ա.Թ.-ի և Ե.Մ.-ի բնակարանում՝ նրանց հետ միասին:

Դեպքին նախորդող օրը Ի.Ա.-ի և Ա.Թ.-ի միջև իրենց բնակության հասցեում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ի.Ա.-ն բութ առարկայի առնվազն մեկ հարվածի արդյունքում ստացել է կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք, որից հետո ամուսինները վերը նշված բնակարանի խոհանոցի պատուհանից տուժողին դուրս են նետել, ինչի հետևանքով վերջինս 2022 թվականի փետրվարի 10-ին մահացել է:

2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը):

Ա.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ե.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։