Ըստ մեղադրանքի՝ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը շուրջ 187 միլիոն դրամ է հափշտակել․ երկու անձի մեղադրանք է առաջադրել, գործը դատարանում է

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել շուրջ 187 միլիոն դրամի չարաշահումների գործով և ոչ միայն։ Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար, իսկ կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Տիգրան Գալստյանի մեղադրանքը

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Տիգրան Գալստյանը, զբաղեցնելով կոմիտեի գլխավոր հաշվապահի պաշտոնը 2008 թվականի սեպտեմբերի 2-ից, օգտագործել է իր ծառայողական լիազորությունները՝ պետական բյուջեից հատկացված միջոցներից հափշտակելու համար։ Նա մեղադրվում է վճարման հանձնարարականներում կեղծ տվյալներ մտցնելու, խաբեության և Կոմիտեի գլխավոր քարտուղարների վստահությունը չարաշահելու համար։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2019-2024 թվականների ընթացքում «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» ծրագրի շրջանակում գիտական կազմակերպությունների կողմից չօգտագործված և Կոմիտեի հաշվին վերադարձված 210,946,800 ՀՀ դրամը Գալստյանը պետական բյուջե փոխանցելու փոխարեն, տարբեր կեղծ հիմնավորումներով, ընդհանուր առմամբ 212,106,000 ՀՀ դրամ փոխանցել է ՀՀ տարբեր առևտրային բանկերում իր անվամբ բացված հաշվեհամարներին։ Այդ գումարից, ըստ մեղադրանքի, նա հափշտակել է 187,506,457 ՀՀ դրամ։

Լևոն Ֆարմանյանի մեղադրանքը

Կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, որը պաշտոնավարում է 2021 թվականի սեպտեմբերի 17-ից, մեղադրվում է իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ մեղադրանքի՝ նա, պատասխանատու լինելով կոմիտեի ֆինանսական գործառնությունների իրականացման համար, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով անզգուշությամբ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Տիգրան Գալստյանի նկատմամբ համակցված, բացակայելու արգելքի հետ միասին, այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը։

Լևոն Ֆարմանյանի նկատմամբ համակցված, բացակայելու արգելքի հետ միասին, այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ և պաշտոնավարման կասեցում։

Գործը մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։

Եվգենյա Համբարձումյան