Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
Բոլորը

500 մանկապարտեզների և նախակրթարանների մեծածավալ ծրագրի ամփոփիչ փուլում ենք։ Այս մասին ԱԺ-ում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սակայն այս աշխատանքների իրականացման ընթացքում կարիք ունենք նաև անընդհատ ուշադիր լինել և լավարկել ու բարելավել այն ընթացակարգերը, որոնք թույլ են տալիս նաև ավելի մեծ ընդգրկվածություն ապահովել մեր երեխաների կրթության համար։ Եվ այդ պայմաններում է նաև, որ առաջարկվել է այս փոփոխությունը, մասնավորապես՝ նախատեսելով, որպեսզի նախակրթարանները ունենան հնարավորություն ընդունելու երեխաներին 4-ից 6 տարեկան տարիքային խմբում։ Եվ սա նշանակում է, որ այժմ գործող 5 տարեկանի փոխարեն նախակրթարան կունենան հնարավորություն հաճախելու նաև 4 տարեկան երեխաները։

Եվ սա կարևոր եմ համարում հատկապես, օրինակ, քաղաքային բնակավայրերում, որտեղ մենք գիտենք, որ երբեմն գոյանում են հերթեր և ոչ բոլոր երեխաներն է, որ կարողանում են ավելի վաղ փուլում ներգրավվել նախադպրոցական կրթության մեջ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։