Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութեր և հնդկաձավար կուղարկվի

Ադրբեջանի տարածքով պարարտանյութեր և հնդկաձավար կառաքվի Հայաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պարարտանյութով չորս վագոն և հնդկացորենով  մեկ վագոն կուղարկվեն Հայաստան Ադրբեջանի միջոցով։ Նշենք, որ հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով Ադրբեջանով ուղարկվում են Հայաստան։ Մարտի 19-ին էլ Հայաստան էր ուղարկվել ռուսական ցորենով բեռնված 7 վագոն։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի