Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Կրեմի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի