Փաշինյանը մետրոյի կայարանների չթույլատրվող վայրերից ուղիղ եթեր է մտել․ մետրոպելիտենը պարզաբանում է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտից կուսակիցների հետ շրջում է Երևանում։ Այսօր ՔՊԿ-ի ներկուսակցական քարոզարշավի վերջին օրն է։

Փաշինյանը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից գնացքով ժամանեց Գարեգին Նժդեհի հրապարակ։ Ամբողջ ընթացքը՝ մետրոյի կայարան մուտք գործելը և երթևեկությունը, Փաշինյանը ցուցադրեց ուղիղ եթերում։

Երևանի մետրոպոլիտենում նկարահանումներն արգելվում են՝ անվտանգային նկատառումներով։ Կառույցը համարվում է ռազմավարական։ Լրատվամիջոցներին, օրինակ, մետրոպոլիտենի ղեկավարությունը միայն գրավոր դիմումից հետո է թույլատրում նկարահանումներ անել, այն էլ՝ հստակ կայարանում։

Factor.am-ը Երևանի մետրոպոլիտեի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է Փաշինյանը ռազմավարական նշանակության օբյեկտից երկարատև ուղիղ եթեր ապահվում, երբ մյուսներին չի թույլատրվում։

«Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի 100% բաժնետերը հանդիսանում է ՀՀ կառավարությունը, և կառավարության ղեկավարն իրավունք ունի նկարահանումներ անել»,- ասաց մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Նարեկ Կիրակոսյան