Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Հասարակություն
20.03.2026 | 19:21
Բաբկեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի տեղակալ, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
Կոմիտեի նախագահի մեկ այլ որոշմամբ էլ Ռոման Մախմուդյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ։