Քննչական կոմիտեից  590 հազ․ դոլար հափշտակելու գործով Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեից 590 հազ․ դոլար հափշտակելու գործով անցնող, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի  նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն ու մյուս մեղադրյալ Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարի ժամկետով ազատազրկման։ Երևանի քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանը մարտի 18-ին է կայացրել դատավճիռը։ Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց Գրիգորյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։

Հիշեցնենք, որ, Քննչական կոմիտեից առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակության դեպքը տեղի է ունեցել 2025 թվականի մայիսի 20-ին։ Ըստ  մեղադրանքի՝ Էդգար Գրիգորյանը  նախնական համաձայնության է եկել Գոռ Թադևոսյանի հետ գումարը գաղտնի հափշտակելու, ապա՝ միմյանց միջև հավասարապես բաժանելու շուրջ։ Այնուհետև, իրենց հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Գոռ Թադևոսյանը Էդգար Գրիգորյանին է տվել քննիչ Սուրեն Հակոբյանի աշխատասենյակի մուտքի դռան և չհրկիզվող պահարանի բանալիները, ինչպես նաև նույն վարչության քննիչ Արկադի Աղաջանյանի վարչության շենք մուտք գործելու անցաքարտ։ Էդգար Գրիգորյանը  պատրաստել է դրանց կրկնօրինակները, և դրանք օգտագործելով, 2025 թվականի մայիսի 20-ին՝ 16:40-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Դեղատան փողոցի 3 հասցեում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքը, որտեղ գտնվելու ընթացքում՝ գիշերային ժամի, բացել է վեցերորդ հարկում գտնվող՝ քննիչ Սուրեն Հակոբյանի թիվ 617 աշխատասենյակի դուռը, այնուհետև՝ չհրկիզվող պահարանը, որտեղից գաղտնի հափշտակել է այնտեղ պահվող քրեական վարույթով առգրավված և իրեղեն ապացույց հանդիսացող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 227.185.400 ՀՀ դրամին համարժեք՝ 590.000 ԱՄՆ դոլար գումարը և 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 08։20-ի սահմաններում, գումարը պայուսակներում դուրս եկել վարչական շենքից։ Այնուհետև, հանդիպելով ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչ Սահակ Պետրոսյանին, վերջինի հարցին ի պատասխան՝ Էդգար Գրիգորյանը կատարած հանցանքն անխոչընդոտ ավարտին հասցնելու և բացահայտումից խուսափելու նպատակով, հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետերից Գոռ Թադևոսյանն իր ընկերն է, որից հետո, քննիչը նշված հանգամանքը պարզելու նպատակով զանգահարել է Գոռ Թադևոսյանին։ Գոռ Թադևոսյանը խմբի կողմից՝ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով` գումարի գաղտնի հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով քննիչին հայտնել է, որ տվյալ անձն իր ընկերոջ եղբայր Արթուրն է, որից հետո Էդգար Գրիգորյանը անխոչընդոտ հեռացել է դեպքի վայրից և Գոռ Թադևոսյանի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել 590.000 ԱՄՆ դոլար գումարը։ Թե՛ Գոռ Թադևոսյանը, թե ՛ Էդգար Գրիգորյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը։

Քրեական վարույթի շրջանակներում իրեղեն ապացույց 590 000 դոլար գումարի մեծ մասը հայտնաբերվել է Էդգար Գրիգորյանի մոտ, սակայն մոտ 11 հազ․ դոլարը հայտնաբերել չի հաջողվել։  Գումարի պակասող մասը Թադևոսյանը վերականգնել է։

Նշենք, որ Դատախազությունը գործի լրացուցիչ դատալսումների ընթացքում  միջնորդել է մեղադրյալների նկատմամբ որպես պատիժ նշանակել 7 տարի ժամկետով ազատազրկումը։ Կբողոքարկեն դատական ակտը, թե՝ ոչ, դեռևս կառույցից հայտնել չեն կարող, քանի որ դեռ չեն ստացել դատական ակտը։

 

Արաքս Մամուլյան