Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը զոհվել է հարվածի հետևանքով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ «Նաինին նահատակվել է ամերիկա-սիոնիստական կողմի կողմից լուսաբացին իրականացված հանցավոր և վախկոտ ահաբեկչական հարձակման ժամանակ»,- ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed