Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
Բոլորը

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հիմա էլ իրենց ռուսաստանաբելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված ա»։ Այս հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ակնարկում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և ռուսաստանաբնակ խոշոր գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչապետը նրանց հասցեին պարբերաբար մեղադրանքեր է ուղղում՝ կոռուպցիոն ճանապարհով հարստանալուց մինչև այլ պետությունների ցուցումով ընտրություններին մասնակցություն։ Ի՞նչ իրավական հետևանքներ կունենան այս հայտարարությունները։ Հնարավոր է՝ ոչ մի, քանի որ ավելի վաղ Փաշինյանի կողմից Ծառուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներից մեկն այդպես էլ չապացուցվեց։

«Նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել». այս հայտաարարությունից վեց տարի անց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս անմեղ ճանաչվեց ընտրակաշառքի հայտնի գործով։

Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառքի գործով որպես մեղադրյալ ներգրավվեց այն բանից հետո, երբ կորոնավիրուսային համավարակի ակտիվ շրջանում՝ 2020-ի հունիսին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Տեսնելով այս բոլոր ձախողումները՝ կարող եմ ասել, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլորը ձախողված են»,- հայտարարել էր Ծառուկյանը։

Դրանից տասը օր էլ չէր անցել, երբ ԱԱԾ-ն խուզարկություն իրականացրեց Ծառուկյանի՝ Առինջի բարձունքում գտնվող շքեղ առանձնատանը։  ԱԱԾ-ի հրապարակված կադրերում երևում էին ոչ միայն ընտրացուցակներ, այլև ԲՀԿ-ական արդեն նախկին պատգամավորների կողմից Ծառուկյանին հավատարմության երդումով ստորագրված փաստաթղթեր։ Սեպտեմբերի 25-ին Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։

Մեկ ամիս ԱԱԾ մեկուսարանում մնալուց հետո ազատ արձակվեց 100 մլն դրամ գրավի դիմաց։ 44-օրյա պատերազմից հետո Ծառուկյանը դարձյալ կոշտ արտահայտվեց. «Ես ամաչում եմ, որ հայ եմ, ամաչում եմ, որ այդ մարդը մեր վարչապետն է»։

Փաշինյանն իր հերթին կասկածի տակ էր դնում Ծառուկյանի գրագիտության մակարդակը. «Ծառուկյանը գրել գիտի՞»։

Քաղաքական կոշտ խոսույթի ֆոնին այս գործի վերաբերյալ իրավապահները հայտարարեցին, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ծառուկյանն 90 մլն դրամ կաշառք է տվել Վազգեն Պողոսյանին, որն ընդգրկված է եղել «Ծառուկյան» դաշինքում։  Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ  Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազարանոց թղթադրամների տրցակներ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին և կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները և պետք է բաժանեին ընտրողներին։ Վազգեն Պողոսյանը ևս հաստատում էր գումարը ստանալու փաստը, բայց հակված չէր այն ընտրակաշառք կոչել, այլ անվանում էր ընտրության համար նախատեսված ծախսեր։

«Հիմա, որ դու այդ հարցը տալիս ես, ասենք, թե մի գյուղում մեկը կա, ես ի՞նչ պետք է անեմ». Վազգեն Պողոսյանին գումար տալու պնդումների մասին հարցին Ծառուկյանն այսպես էր պատասխանել, ապա դժգոհել, որ ընտրակաշառքի գործով իրեն կալանավորել են։

«Պատմության մեջ չկա, որ ընտրակաշառքի հոդվածով մարդ կալանավորեն»,- հավելել էր նա։

Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահորեն պնդում էր, որ Ծառուկյանն ընտրակաշառք բաժանել է, անգամ բացատրում էր մեխանիզմը. «ԲՀԿ-ի պարագայում ծախսվել են մի հոգու փողերը և հաշվետու են եղել հետո։ Էս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին լցնենք ծակերը, որպեսզի գնան ընդեղ հանգստանան»։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի հավաստիացումն իրականություն չդարձավ։ Ծառուկյանն արդարացվեց, փոխարենը մեղավոր ճանաչվեց միայն «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Արդյո՞ք Ծառուկյանը տեղյակ չի եղել իր ենթակայի գործողություններից, ըստ դատարանի, փաստորեն, ոչ։ Ի՞նչ եղան Փաշինյանի հավաստիացումները, ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն անգամ դրանք չի հիշում։

«Ես նման ելույթներ չեմ հիշում, չգիտեմ, էս մասին խոսքը չի գնացել։ Իսկ Ծառուկյանի հետ կապված դատարանը որոշում է կայացրել և բոլորս պետք է առերեսվենք»,- ասում է ՔՊ-ական պատգամավորը։

Տարիներ անց, գուցե, մեկ այլ գործի շրջանակում հերքվեն Ծառուկյանի՝ բելառուսամետ օլիգարխ լինելու մասին Փաշինյանի պնդումները։ Իսկ քաղաքացիների համար այդպես էլ անպատասխան կմնա հարցը՝ ինչո՞ւ են ծանր մեղադրանքներ պարունակող հայտարարություններն անհետևանք մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան