ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին
Հասարակություն
19.03.2026 | 19:37
Մարտի 19-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին և ծաղիկներ խոնարհել կիսանդրուն։
Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
