Սամվել Կարապետյանին թույլատրվել է Facebook-ում տեսաուղերձ հրապարակել․ ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ»,-նշում են ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, թե՛ դրանից հետո, իր ֆեյսբուքյան էջով դիմել էր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին և հեգնանքով ասել․

«Էդ որ ասում եք ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք և ես կընդունեմ, որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք՝ որն է Իսպանիայի մայրաքաղաքը և ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»։

ՔԿ-ի և Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններին արձագանքել է նաև փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատական ակտը (տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ-խմբ․) ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին ՔԿ-ն պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել»,-նշել է փաստաբանը։

Եվգենյա Համբարձումյան