ՀՀ-ին 140 մլն եվրոյի լրացուցիչ աջակցություն ենք տալիս․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եվրամիությունը լրացուցիչ 140 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։ Այս մասին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։

Նա նշեց, որ Հայաստանը Եվրամիության համար վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում՝ ընդգծելով տարածաշրջանի աճող նշանակությունը՝ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։

«Սա կարևոր տարի է Հայաստանի համար, մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին կհաջորդի առաջին անգամ երբևէ անցկացվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը: Սա վկայում է այն մասին, թե որքան է բարձրացել այս տարածաշրջանի կարևորությունը Եվրոպայի համար և որքան է խորացել մեր գործընկերությունը»,- ասաց նա։

Եվրահանձնակատարի խոսքով՝ վերջին տարիներին Հարավային Կովկասով անցնող բեռնափոխադրումների ծավալների զգալի աճ է արձանագրվել, որոնք 2022 թվականից ի վեր քառապատկվել են։ Նրա գնահատմամբ՝ ենթակառուցվածքային ներդրումների շնորհիվ հնարավոր է է՛լ ավելի մեծացնել այդ ցուցանիշը՝ նվազեցնելով փոխադրումների ժամանակն ու ծախսերը։ Կոսը նաև ընդգծեց, որ ԵՄ աջակցությունը չի սահմանափակվում միայն տնտեսական համագործակցությամբ՝ այն դիտարկվում է նաև որպես խաղաղության խթանման գործիք։

Մարթա Կոսը նաև ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածության զարգացումը։ Հանձնակատարի տվյալներով՝ «Դիմակայության և աճի» ծրագրի շրջանակում ԵՄ-ն արդեն աջակցել է շուրջ 7000 ձեռնարկության և նպաստել ավելի քան 20 հազար աշխատատեղի ստեղծմանը։

«Իրականացվում են նաև ծրագրեր կրթության, սոցիալական ծառայությունների և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ինտեգրմանը՝ ավելի քան 70 միլիոն եվրոյի չափով»,- ընդգծեց Կոսը։

Նրա խոսքով՝ նոր՝ 140 միլիոն եվրոյի աջակցությունը միտված է նաև այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց ապահովելու համար։

«Այս միջոցները կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար»,- նշեց նա։

Կոսը նաև անդրադարձավ ժողովրդավարական գործընթացներին՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ ապահովելու ազատ և արդար ընտրությունների անցկացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։