Հարվածել է, մահճակալից գցել ու քարշ տվել․ Երևանում 3-ամյա երեխա է բռնության ենթարկվել

Լուրեր

02.07.2026 | 19:10
Դիակի վրա կարող ա մարդուն բռնես՝ գնան արդարանան, դուրս գան․ Փաշինյանը՝ դատական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 12-ին Մոլդովական փողոց 29/1 հասցեում  երեխա է բռնության ենթարկվել։ Shamshyan.com-ը գրում է, որ «շրթունքի վնասվածք, մարմնի և պարանոցի հատվածում կապտուկներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը երեխային տեղափոխել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ըստ նույն աղբյուրի՝ տուժածը Իրաքի քաղաքացի, 3-ամյա տղա է։ Նշվում է, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, 35-ամյա մայրը սենյակում բղավել է երեխայի վրա, այնուհետև մի քանի հարված հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա գցել մահճակալից և քարշ տվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն

 

Արփի Հակոբյան