«Ուզում են ասել՝ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ»․ Արմինե Օհանյանը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին 

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը երեկ վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե։ Պարզվում է՝ Կոմիտեում մեկ տարուց ավելի է՝ իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու հոդվածով վարույթ է առկա Օհանյանի հրապարակած խմբագրական հոդվածներից մեկի համար։ Սա նույն հոդվածն է, որով այսօր մեղադրյալի աթոռին են հայտնվել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և «Մեր ձևով» շարժման առաջնորդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Թե վարույթ նախաձեռնելու առիթը որն է, ինչպես է հրապարակումը հայտնվել իրավապահների ուշադրության տիրույթում, կոնկրետ ինչ խմբագրականի մասին է խոսքը, Քննչական կոմիտեն չի հայտնում, Դատախազությունը գրավոր հարցում է պահանջում, իսկ Արմինե Օհանյանին էլ  չի թույլատրվում հայտնել․ քննիչը նրան  զգուշացրել է նախաքննության տվյալներ չհրապարակելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, հայտնի է, որ խմբագրականը հրապարակվել է 2024-ի տարեվերջին։ Մեզ հետ զրույցում Արմինե Օհանյանը հայտնեց, որ չնայած վարույթը նախաձեռնվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ ինքն առաջին անգամ վկայի կարգավիճակով Քննչական կոմիտե է հրավիրվել երեկ։

«Սկզբից մտածում էի, որ մենակ կգնամ, դե ի՞նչ խնդիր կա,  իմ գրածն է, ես կարող եմ հանգիստ բացատրել, թե ինչ եմ գրել։ Հետո ընկերներս, լրագրողները, խմբագիրները պնդեցին, որ  անպայման փաստաբանի հետ է պետք գնալ։ Գնացի փաստաբան  Վարազդատ Հարությունյանի հետ, և նա խորհուրդ տվեց ցուցմունք չտալ, որովհետև անիմաստ է նման քաղաքական հետապնդումների պարագայում որևէ ցուցմունք տալը․ «Դու դրանով քո անմեղությունը չես ապացուցում, որովհետև մեղք չկա էլ որպես այդպիսին, բայց կարող ես ինչ-որ բառ, ինչ-որ ձևակերպում տալ, որից իրենք հետո կկառչեն և դա կդնեն»։ Համաձայնվեցի և ցուցմունք չտվեցի՝ օգտվելով Սահմանադրությամբ ինձ տրված հնարավորությունից։

Կհայտնվի Օհանյանը մեղադրյալի կարգավիճակում, թե՝ ոչ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պարզ կլինի, բայց նա  համոզված է․ ամենևին պարտադիր չէ, որ իր հրապարակման մեջ քրեորեն դատապարտելի կոչ լինի, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։

«Ինչ վերաբերում ա իմ գրածին և առհասարակ իմ գրառումներին՝ ես միշտ զուսպ և չափի մեջ եմ իմ  ձևակերպումներում,  փորձում եմ կոռեկտության սահմանները չանցնել, և ինքս անձամբ դեմ եմ բռնությամբ մի խումբ մարդկանց կողմից իշխանություն փոխելու ցանկացած փորձի։ Կարևոր չէ, թե ովքեր կլինեն այդ փորձն անողները։ Միշտ ասել եմ, որ  ինքը՝ հասարակությունը պիտի փոխի իշխանությունը՝ օրինական ճանապարհով, օրինական մեթոդներով, որպեսզի նախադեպ դառնա Հայաստանի պատմության մեջ, որ կարելի է ամբողջ հասարակության մասնակցությամբ իշխանություն փոխել երկրում, ոչ թե մի խումբ մարդիկ Գյումրիից քայլելով գան հասնեն Երևան, ինչ-որ տարօրինակ ձևով իրենց շուրջը մարդիկ հավաքվեն և ստիպեն ինչ-որ մեկին հրաժարական տալ։ Ի վերջո, դրա մեջ էլ կա բռնություն, անօրինականություն, բայց  այդ ամենն արած մարդիկ հիմա մեղադրում են մյուսներին»,- ասաց Օհանյանը։

Վերջինս վստահ է․ այս գործընթացն ուղղված է ոչ թե հենց իր դեմ, այլ ընդհանուր ԶԼՄ դաշտի։

«Ինձնով ցույց են տալիս, որ կարող եք ցանկացած մեկդ հայտնվել այս  վիճակում, կարող ենք ձեր բոլոր գրառումների, հոդվածների, հրապարակումների համար  քրեական վարույթներ հարուցել, ձեզ կանչել, ձեզ անհանգստացնել, եթե մի քիչ էլ ավելին շարունակեք՝ խափանման միջոցներ կընտրենք, կկալանավորենք։ Այսինքն՝ ուզում են ասել, որ մենք ամեն ինչի ընդունակ ենք, դուք զուսպ պահեք ձեզ, սահմանափակեք ձեր խոսքի ազատությունը, որպեսզի մենք կարողանանք վերարտադրվել։ Դա է ամբողջ էս պատմության մեխը»,- համոզված է Արմինե Օհանյանը։

Վերջինս դիտարկում է, որ 18 տարի ամեն օր գրել է խմբագրականներ, բայց խոսքի համար երբևէ իրեն չեն հետապնդել։

«Հայաստանում խոսքի համար ե՞րբ ա եղել քրեական հետապնդում։ Միայն Նիկոլ Փաշինյանի գալուց հետո։ Դրանից առաջ եթե մեր հրապարակումները դարձել են քննության առարկա, ապա դա եղել է այն դեպքում, երբ ինչ-որ դեպք ենք նկարագրել, դրա հետ կապված վարույթ են նախաձեռնել,  խնդրել են լրացուցիչ տեղեկություններ հայտնել։ Բայց որ ասեն՝ Դուք մեզ քննադատել եք, ուրեմն Ձեր դեմ վարույթ է նախաձեռնվել,  սա բոլորովին նոր երևույթ է։ Սա խմբագիր Նիկոլ Փաշինյանի նորամուծությունն է Հայաստանի ժողովրդավարության զոհասեղանին»,- ասաց Արմինե Օհանյանը։

Նշենք, որ գործի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հարցում ենք ուղարկել նաև Գլխավոր դատախազություն։

 

Արաքս Մամուլյան