Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Դատախազը մարտի 16-ին է հետապնդում հարուցել Գասպարյանի որդու՝ 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Նշենք, որ Վլադիմիր Գասպարյան կրտսերը Հայաստանում է։ Արփի Հակոբյան
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed