Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում: Օրենսդրական փոփոխություններն ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Զեկուցողը նշել է, որ օրենքի նախագիծը վերաբերում է բժշկական կազմակերպությունների կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Առաջարկվում է, մասնավորապես, վերանայել առողջապահական կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդին ներկայացվող պահանջները: Այն հնարավորություն կտա ընտրել առավել որակյալ, բանիմաց կադրեր, որոնց նշանակումն առողջապահական կազմակերպությունների տնօրենների պաշտոնում կբարձրացնի կազմակերպությունների ղեկավարման եւ ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

Նախարարը նշել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների համար բժշկական կրթություն ունենալու պարտադիր պահանջը փոխարինվում է, նախատեսվում են ավելի լայն հնարավորություններ, որը նշանակում է, որ  ե՛ւ բժշկական կրթություն ունեցող, ե՛ւ ոչ բժշկական կրթություն ունեցող անձինք, ովքեր ունեն  ղեկավարման բնագավառի կամ առողջապահական կազմակերպություններում աշխատանքային փորձառություն, կարող են հավակնել գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնին: Զեկուցողի խոսքով պետք է բարձրացվի նաեւ բժշկական կենտրոնների բուժական գծով տեղակալների դերակատարումը: Նա նշել է, որ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դուալ կառավարման՝  գործադիր մարմին ունենալու մոդելն արդյունավետ է:

Օրենքում սահմանվել են նաեւ գործադիր մարմնի կողմից հիմնադրի ներկայացված պահանջներին եւ կառավարմանը ներկայացվող ռազմավարական ուղղություններին չհամապատասխանելու կամ իր վրա դրված պարտականությունների թերացման առումով որոշակի պատասխանատվություն նախատեսող դրույթներ:

Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է առաջարկ: Հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը տեղեկացրել է, որ առաջարկը վերաբերում է գործադիր մարմնի ղեկավարի կրթություն ունենալուն, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում պահանջվող աշխատանքային ստաժին: Առաջարկը կքննարկվի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: