Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման․ HSBC բանկի վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը մտել է ուժի մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ։ Գործով մեղադրյալ, Ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանը 2026-ի փետրվարին մերժել է ցմահ ազատազրկման դատավճռի դեմ մեղադրյալ Դանիել Դանիելյանի բողոքը վարույթ ընդունել։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ավազակային հարձակում էր տեղի ունեցել HSBC բանկի Կոմիտասի պողոտայի մասնաճյուղի վրա։ Դրա հետևանքով սպանվել էր բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը, տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, իսկ անվտանգության մեկ այլ աշխատակից՝ Արամ Մկրտչյանը, հրազենային վիրավորում էր ստացել:

Ըստ մեղադրանքի՝ ունենալով ոստիկանության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական ծառայություն և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ Դանիելյանը մտադրվել է ավազակային հարձակմամբ՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ըստ մեղադրանքի, Դանիել Դանիելյանը պլանավորել է  հանցագործության կատարումը, որից հետո՝ 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված գործարանային արտադրության 12 տրամաչափի կոտորակային փամփուշտներով լիցքավորված և իրեն պատկանող իտալական գործարանային արտադրության «FABARM» տեսակի 6030726 և 3034235 գործարանային համարներով 12 տրամաչափի ողորկափող մեկփողանի կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, ինքնաշեն եղանակով գործարանային պայմաններում «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակների նմանողությամբ պատրաստված, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի ձեռքի նռնակների պայթեցնելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող «УЗРГМ-2» տեսակի գործարանային արտադրության պայթուցիչով համալրված էլիպսաձև նռնակով, քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել մասնաճյուղ, որտեղ կարաբինից մեկ անգամ կրակոց արձակելով օդում՝ առաստաղին, հաճախորդներից պահանջել է պառկել հատակին, իսկ աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242 355 000 դրամին համարժեք 500 000 ԱՄՆ դոլար գումար:

Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը՝ իր հանցավոր մտադրության իրագործման համար առաջացած խոչընդոտը վերացնելու, դիմադրությունը հաղթահարելով հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով, շահադիտական դրդումներով և ավազակությամբ զուգորդված, իր մոտ գտնվող կարաբինից մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի կենսական կարևոր օրգանների շրջանին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը՝ Դանիել Դանիելյանը մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանից պահանջել է իրեն հանձնել մասնաճյուղում եղած գումարները: Արամ Մկրտչյանը զենքի սպառնալիքի ներքո Դանիել Դանիելյանին ուղեկցել է մասնաճյուղի դրամարկղային բաժին, որտեղ Արամ Մկրտչյանից կրկին պահանջել է իրեն հանձնել գումարները, սակայն, մետաղյա պահարանի գաղտնաբառը չստանալով, նույն շարժառիթներով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած կարաբինից փորձել է կրակել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների շրջանի՝ որովայնի ուղղությամբ: Վերջինիս ակտիվ դիմադրության՝ կրակելու պահին զենքի փողը դեպի ներքև հրելու արդյունքում կրակոցը կատարվել է հատակին, կարաբինը նույնպես ընկել է հատակին, որից անմիջապես հետո, Դանիել Դանիելյանը, գործելով նույն դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արամ Մկրտչյանի կենսական կարևոր օրգանների՝ սրտի ու գլխի շրջաններին և նրան պատճառել մարմնական վնասվածքներ՝ ձախ այտային և կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող ծակած-կտրած վերքերի ձևով, որոնք Արամ Մկրտչյանի առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս: Դանիել Դանիելյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունը՝ Արամ Մկրտչյանի սպանությունը միայն այն բանի շնորհիվ, որ վերջինիս հաջողվել է թաքնվել հարևանությամբ գտնվող պատի հետևում, բացի այդ, այդ պահին դրամարկղային բաժին եկած մասնաճյուղի գործառությունների համակարգող Արմեն Խաչատրյանը շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները:

Դանիել Դանիելյանը կյանքի համար վտանգավոր բռնության սպառնալիքով՝ զենքով և նռնակով սպառնալով, պահանջել է իրեն տրամադրել 500 000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դանիել Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ առանձնապես խոշոր չափերով 79 200 000 դրամը, 53 318 100 դրամին համարժեք 110 000 ԱՄՆ դոլարը, 23 066 637 դրամ 3 լումային համարժեք 39 690 եվրոն, 1 853 136 դրամին համարժեք 242 240 ռուբլին, 5 224 952 դրամին համարժեք 7925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1 126 400 դրամին համարժեք 2980 կանադական դոլարը, 73066 դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92379 դրամին համարժեք 700 ԱՄԷ դիրհամը և դրանք նախ լցրել է Դանիել Դանիելյանի կողմից տրամադրված ուսապարակի, ապա պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Դանիել Դանիելյանը, վերցնելով գումարով լցված պոլիէթիլենային տոպրակը, դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի։

 

Արաքս Մամուլյան