Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է ազդել Հայաստանի գնաճի վրա․ ԿԲ նախագահ

Լուրեր

17.08.2026 | 23:08
Զորականում և Ամասիայում շչակներ են փորձարկվելու
17.08.2026 | 22:45
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17.08.2026 | 22:37
Էդուարդ Սպերցյանը` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 22:33
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով
17.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.08.2026 | 21:59
2026/27 ուստարին՝ Ընթերցանության տարի. գարնանը կանցկացվի ընթերցանության մարաթոն
17.08.2026 | 21:43
Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել
17.08.2026 | 21:29
Գազանջատումներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
17.08.2026 | 21:13
Մաքուր ջրից մինչև անվտանգ հուղարկավորություն․ ԵՄ-ն 2,3 միլիոն եվրո է հատկացնում աֆրիկյան երկրներին՝ խոլերայի բռնկումները կանխելու համար
17.08.2026 | 20:59
Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 20:50
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 20:48
Աննա Գրիգորյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հետընտրական գործընթացներն ու իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները
17.08.2026 | 20:32
Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից
17.08.2026 | 20:27
1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք
17.08.2026 | 20:12
Էջմիածին-Երևան երթուղայինում ծեծկռտուք է տեղի ունեցել․ վարորդն ու կարգավարը ձերբակալվել են
Բոլորը

2026 թվականի մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%: 2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3%: 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մարտի 17-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7 տոկոս ազդեցություն ունենալ։

«Մեր գնահատմամբ՝ հակամարտությունը, որն առկա է Մերձավոր Արևելքում այս պահի դրությամբ, ավելացնում է ստագֆլյացիոն ռիսկեր: Այսինքն՝ մի կողմից այն ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի գնաճի ավելացման որոշակի ներուժ, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար: Որովհետև եթե համաշխարհային տնտեսությունում նկատվի տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի և զարգացումների վրա»,- նշեց Գալստյանը։

Երկրորդ ռիսկը վերաբերում է Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին. ԿԲ փորձագետների գնահատմամբ՝ արտաքին պահանջարկի նվազումը կարող է ազդել տնտեսական արդյունքների վրա։ 

«Եթե արտաքին պահանջարկը նվազի, դա, բնականաբար, կազդի մեր տնտեսության արդյունքների վրա։ Եվ դրանք միայն տնտեսական չեն լինի. մենք նաև խոսել ենք հնարավոր հոգեբանական խնդիրների մասին։ Օրինակ՝ այն մարդիկ, ովքեր մտադիր էին այս տարի այցելել Հայաստան, տեսնելով, որ զարգացումները վատ սցենարով են ընթանում, կարող են զերծ մնալ Հայաստան այցելելուց»,- ընդգծեց ԿԲ նախագահը։ 

Հաջորդ պոտենցիալ վտանգը վերաբերում է Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական ընկերությունների գործունեությանը, մասնավորապես՝ իրացման հնարավորությունների սահմանափակմանը և լոգիստիկ խնդիրներին։ 

«Հայկական ընկերությունները կարող են բախվել Մերձավոր Արևելքի շուկաներում ապրանքների իրացման սահմանափակումների, ինչպես նաև լոգիստիկ խնդիրների հետևանքով արտահանման խոչընդոտների։ Գիտեք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին շրջանում Հայաստանի համար հանդիսանում էին որոշակի հաբ, որտեղով անցնում էր արտահանվող և ներմուծվող ապրանքների մեծ մասը։ Ուստի մենք կարծում ենք, որ այդտեղ կան կուտակված որոշակի ռիսկեր»,- ասաց Մարտին Գալստյանը։ 

Նրա խոսքով՝ կան ռիսկեր, որոնք թույլ պահանջարկի պատճառով կարող են տանել դեպի ավելի ցածր գնաճային ուղի, և կան նաև արտաքին շուկաների հետ կապված գնաճային ռիսկեր, որոնք կարող են ապահովել ավելի բարձր գնաճային հետագիծ։