2016-ին Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  2016-ին Սպիտակի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման ծրագրում արձանագրված թերությունների հետևանքով պետությանը պատճառվել էր ավելի քան 8.2 մլն դրամ վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում նշված չափային մեծություններին չեն համապատասխանում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 8 մլն 232 հզր 565 ՀՀ դրամ։

Քրեական վարույթի նաախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,- ասված է հաղորդագրությունում։