Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նշենք, որ խոսքը սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող, Լոռու մարզում  2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործով առանցքային վկայի՝ Անահիտ․ Մ․-ի մասին է։

Հակակոռոուպցիոն կոմիտեն մարտի 6-ին որոշում էր կայացրել Անահիտ Մ․-ին ձերբակալելու՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով նրան  դատարան ներկայացնելու համար, սակայն նրան  հայտնաբերել չի հաջողվել։ Օրեր անց՝ մարտի 10-ին, Անահիտ Մ․-ն ներկայացել է իրավապահներին, ու չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում էր կայացրել նրան ձերբակալել՝ դատարան կալանքի տարվելու համար, նա,  փաստացի, չի կալանավորվել,  նրա նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի մեղմ խափանման միջոց է ընտրել։

Նշենք, որ նույն գործի շրջանակներում այս պահին փաստաբան Ռուբեն Հակոբյանը տնային կալանքի տակ է, իսկ  մեկ այլ անձ՝  Լոռու մարզում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալի եղբայրը՝ կալանավորված։ Նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Ըստ գործի՝ Հակոբյանը Լոռու մարզում 2021 թվականի մարտին տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալի պաշտպանն է եղել, և փորձել է վկայի վրա անօրինական ազդեցություն գործադրել, որպեսզի դատարանում հրաժարվի նախաքննության ընթացքում տված ցուցմունքից։ Ինչ վերաբերում է մեղադրյալի եղբորը նրան է վերագրվում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության այն հատվածը, որում տղամարդը կնոջը ենթադրյալ սպառնալիքներ է տալիս՝ անցանկալի ցուցմունքից հրաժարվելու համար։

Ըստ գործի նյութերի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ խոսող կինը, որի հետ ենթադրյալ պայմանավորվածություն է ձեոք բերվում սպանության գործով ցուցմունքի շուրջ, Անահիտ Մ․-ն է։

 

Արաքս Մամուլյան