Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում, և տեքստն արդեն պատրաստ է, բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և կուսակցության վարչությունում, որից հետո որոշում կկայացվի տեքստը հրապարակելու մասով: Այդ մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հաշվի առնելով այն, որ այս աշխատանքները շատ են ձգձգվել, մենք որոշեցինք այդ դրույթների հիման վրա մշակել տեքստը, ինչը արել ենք: Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, և կառավարման այս կարգից շեղում չկա, որովհետև այն կածիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել՝ օրինակ, վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն:

Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները այլևս չներկայացվեն որպես երկրորդ սերնդի իրավունքներ, այլ դառնան հիմնական իրավունքներ: Խոսքս սոցիալական ապահովության իրավունքի և առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում:

Դատական իշխանության հետ կապված՝ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու: Իհարկե, դեպքերը և կարգը՝ երդվյալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու, պետք է սահմանվեն համապատասխան օրենքներով:

Նախատեսում ենք նաև որպես սկզբունք գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա, դատախազական համակարգում խիստ բրգաձևության զիջում դեպի կոլեգիալություն, և մասնավորապես ԲԴԽ օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի Բարձրագույն դատախազական խորհուրդ կամ Գլխավոր դատախազական խորհուրդ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստը հրապարակելու ժամկետներին, ապա, ըստ նախարարի, միանշանակ է, որ ընտրությունների հետ զուգահեռ հանրաքվե չի կարող իրականացվել: Սահմանվելու է նաև ժամկետ՝ տեքստը հանրությանը ներկայացնելու համար: