Սամվել Կարապետյանի աջակիցները ազատ են արձակվել
Հասարակություն
14.03.2026 | 13:33
Երեկ երեկոյան Հակակոռուպցիոն դատարանի մոտ անցկացված ակցիայի մասնակից երեք քաղաքացու վերաբերյալ կազմվել է արձանագրություն, այնուհետև նրանք ազատ են արձակվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Ակցիայի մասնակիցները ձերբակալվել էին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում երեկ ընթանում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։
Անի Թամազյան