Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Արմենպրես»-ը դիմել է Արտաքին հետախուզական ծառայությանը՝ ուղղելով մի քանի հարց՝ նոր մանրամասներ ճշտելու նպատակով:

Մինչ այդ, հիշեցնենք, Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին  տեղեկություն էր տարածել, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։

Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր, որ Արտաքին հետախուզական ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ էր նախաձեռնել:

 

-Մարտի 10-ի Ձեր հայտարարությունը չէր պարունակում մանրամասներ, սակայն հանրության շրջանում բուռն քննարկումներ առաջացրեց տարբեր ասպեկտներով: Կարծիքներն ու գնահատականները բազմազան էին, բայց գերիշխում էր մոտեցումը, որ ԱՀԾ հայտարարությունը պետք է լինի հստակ, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, և որ նման հայտարարություններով տագնապ չպետք է առաջացնել։

-Հետախուզության ծառայությունների հրապարակումներին բնորոշ մանրամասների բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է սեփական գործունեության, աղբյուրների, մեթոդների պաշտպանության առաջնահերթությամբ։ Սա չի նշանակում, սակայն, որ ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին չեն փոխանցվել և փոխանցվում հստակ օպերատիվ տեղեկություններ։ Նշվածի մասին են վկայում նաև թե ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և թե ՀՀ Քննչական կոմիտեի կողմից արված  հայտարարությունները։

Ինչ վերաբերում է տագնապի մասին պնդումներին, ապա Ծառայության նպատակը մեր հայրենակիցներին իրազեկելն է նման առերևույթ անօրինական գործընթացների վերաբերյալ։ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ուղղված արտաքին վտանգների նյութականացումը կանխարգելելու և հակազդելու գործողություններ, և այս հայտարարությունը պետք է ընկալել որպես նման գործողություններից մեկը։ Հետևաբար, տագնապ կարող են ունենալ նման առերևույթ ապօրինի գործողություններ իրականացնող շրջանակները։

-Քանի որ հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են գործադրվում որոշ քաղաքական ուժերի աջակցելու համար, խնդրում ենք նաև պարզաբանել, թե մասնավորապես որ ուժերի մասին է խոսքը, քանի որ ընդդիմությունը հայտարարությունը մեկնաբանում է, իբր, «հող են նախապատրաստում ընդդիմության դեմ գործողությունների համար» կամ «փորձում են ապահովել առավելություն իշխող ուժի համար»:

-Ծառայության մանդատը սահմանված է օրենքով, որը ներառում է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությունը և այդ նպատակով տեղեկությունների հավաքումն ու մշակումը։ Հետևաբար, ծառայության մանդատը պայմանավորված կամ կաշկանդված չէ քաղաքական ուժերի դասավորությամբ կամ այդ ուժերի ցանկություններով՝ ոչ իշխող, ոչ էլ՝ ընդդիմադիր։ Ըստ տեղեկությունների, ճնշումները միտված են աջակցություն ապահովելու ընդդիմադիր որոշ ուժերի օգտին։

–Ձեր հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, որում նշվում էր, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումներ են իրականացնում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, խոշոր գործարարներ, քրեական հեղինակություններ՝ հանդես գալով այդ երկրի հատուկ ծառայությունների անունից։ ԱՀԾ-ն ունի՞ տվյալներ՝ այդ երկրի հատուկ ծառայությունները որևէ ներգրավվածություն ունե՞ն այս գործընթացում։ Կարո՞ղ ենք  ասել, որ այս դեպքում գործ ունենք նաև ՀՀ-ում կայանալիք ընտրություններում արտաքին միջամտության վտանգի հետ։  

-Ստացվող տեղեկությունները վկայում են, որ այդ գործողությունները պարունակում են մեր երկրում կայանալիք ժողովրդավարական ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ։

-Խնդրում եմ նաև ներկայացնել, թե հայտարարությունից հետո ի՞նչ աշխատանքներ է տարել Արտաքին հետախուզական ծառայությունը, ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի դարձել:

-Ծառայությունը շարունակում է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել իր առջև օրենքով դրված խնդիրների լուծման ուղղությամբ, և բնականաբար, համագործակցում է ՀՀ բոլոր պետական մարմինների հետ։