Մեր իրավունքները ոտնահարելով եկել քանդում են. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

Երևանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում են Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն 26 հասցեի ավտոտնակները։

Տարածքի բնակիչներից մեկը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ միայն իր ավտոտնակը չի ապամոնտաժվում, քանի որ ունի սեփականության վկայական։

Նրա խոսքով՝ իրենց ավտոտնակի սեփականության իրավունքը ձևակերպված է դեռևս 2005 թվականից։ Միևնույն ժամանակ, հարակից ավտոտնակների համար 2022 թվականին դիմել են թույլտվության՝ օրինականացման գործընթաց սկսելու նպատակով։

«Ասացին, որ ապագա կա, մենք էլ հավատացինք, դիմեցինք։ Տարանք կադաստրով հաշվառեցին։ 2022 թվականին պատասխան տվեցին, որ հետո կանդրադառնան, բայց հիմա՝ չորս տարի մտածելուց հետո, անհապաղ որոշում են կայացրել ու եկել քանդում են»,- նշեց նա։

Բնակիչը նաև ընդգծեց, որ ավտոտնակների սեփականատերերը նախկինում դիմել են համապատասխան մարմիններին, իսկ գույքը հաշվառված է եղել։

«Օրինական փաստաթղթերը կան, թաղապետարանում հաշվառված է, մեզ կոդ են տվել, գաղտնաբառ են տվել, որի հիման վրա գույքահարկ ենք վճարում»,- վստահեցրեց քաղաքացին։

Նրա պնդմամբ՝ քանդման վերաբերյալ հստակ հիմնավորում իրենց չեն ներկայացրել։
«Ոչ մի բան։ Ասել են՝ անհապաղ պետք է քաղաքապետին»,- ասաց նա։

Քաղաքապետի որոշման մեջ նշված է հետևյալը․

«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամաս, հ.26 շենքի հարևանությամբ գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասերում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել է շինությունների շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասերը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասերի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք։ Այդ ինքնակամ շինություններով փաստացի ծանրաբեռնված են Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հողամասը»։

Ընդհանուր առմամբ, այսօր այդ հասցեում ապամոնտաժվելու ենթակա էր 3 ավտոտնակ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան