Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և եղբորորդու գործը դատարանում է

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և եղբորորդու՝ Հովհաննես Աբրահամյանի գործը դատարանում է: Այն մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին:

Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկատության՝  Հենրիկ Աբրահամյանը երկու դրվագով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող եղբորը՝  Հովիկ Աբրահամյանին,  ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև օժանդակել է վերջինիս պաշտոնեական լիազորություններն անցնելուն:

Հենրիկ Աբրահամյանի որդին՝ Հովհաննես Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Մեծն Հովնան» ՍՊ ընկերության տնօրենը, արդյունաբերական օբյեկտը շահագործելու ընթացքում, լինելով պատասխանատու, խախտել է շրջակա միջավայրի պահպանության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև խախտել է ընդերքի օգտագործման և պահպանության կանոնները, որն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին:

Բացի այդ, Հովհաննես Աբրահամյանն օժանդակել է Հովիկ Աբրահամյանին ապօրինի մասնակցել ձեռնարկատիրական գործունեությանը։

Ըստ գործի՝  Հովհաննես Աբրահամյանը, 2003 թվականին հիմնադրել է «Մեծն Հովնան» ՍՊ ընկերությունը, որն Արարատի մարզի Արաքսավան գյուղի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մեծն Հովնան» տեղամասի՝ Հրազդան և Արաքս գետերի միանալու հատվածում, այդ թվում պետական սահմանի համապատասխան սահմանային նշանների հատվածում գտնվող ողողատներից իրականացրել է գետավազի արդյունահանում:  Հովիկ Աբրահամյանը, ցանկացել է  «Մեծն Հովնան» ընկերությանը հատկացված տեղամասին հարակից, նույն տնտեսական գործունեություն ծավալող և ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոս բաժնեմասին տիրանալ, որի համար խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ընկերության՝ Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հեկտար հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումն իրականացնելու համար, ձեռնարկել է նաև միջոցներ արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ։ Ըստ գործի՝ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, հանդիպել է Նորամարգ համայնքի ղեկավարին և պահանջել է, որպեսզի միակողմանի լուծի վարձակալության պայմանագիրն այն պատճառաբանությամբ, որ հողամասն ըստ նպատակային նշանակության չի օգտագործվում։ 

Նորամարգ համայնքի ղեկավարը թեև գիտակցել է, որ պայմանագիրը միակողմանիորեն լուծելն անօրինական է, սակայն գտնվելով անելանելի վիճակում կատարել է դա:

Ըստ գործի՝ Հովիկ Աբրահամյանն այնուհետև հանդիպել է «Ավազահատիկ» ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գևորգ Գևորգյանին, և ընկերության գործունեության խոչընդոտները վերացնելու, ավազի հետագա արդյունահանումը թույլատրելու համար Գևորգյանից պահանջել է «Ավազահատիկ» ընկերության 60 տոկոս բաժնեմասը գրանցել եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և տվյալ պահին ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանի  անվամբ։ Գևորգ Գևորգյանը ստիպված է եղել համաձայնել:

Արաքս Մամուլյան