Պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար ՊՆ պաշտոնյան 11.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել․ ԿԿՀ

Լուրեր

30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
Բոլորը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մասնավորապես նշվում է, որ նա կազմակերպել է վարժական հավաքներին չմասնակցելու գործընթաց, նաև պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար կաշառք է պահանջել։  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային ստորաբաժանման պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր որդուն պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու նպատակով, նույն մարզի բնակչի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձի հետ, ով հարցի լուծման համար 2025 հուլիսին պահանջել է խոշոր չափի՝ 11.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել են նաև ՊՆ նույն պաշտոնատար անձի կողմից քաղաքացիների օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու և դրան օժանդակելու դեպքեր:

Մասնավորապես՝ ՊՆ պաշտոնյան օրենքով սահմանված հիմքերի բացակայությամբ քաղաքացու՝ վարժական հավաքներին չմասնակցելու գործընթացը կազմակերպելու դիմաց նրանից ստացել է ավելի քան 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, իսկ մյուս դեպքում՝ մեկ այլ պաշտոնատար անձի հետ նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, իր ծանոթին վարժական հավաքներից խուսափելուն օժանդակելու համար նշված պաշտոնյային դրդել է կազմել բժշկական կեղծ եզրակացություն:

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել ևս 3 անձի:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: