Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը․ Քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
Բոլորը

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ Կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։

«Այդ նպատակով մինչև 2026թ. հունիսի 1-ը urban.permits.e-gov.am հարթակում կկատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։

Պարզեցված ընթացակարգը վերաբերում է 300 քմ մակերեսը չգերազանցող` մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տան և 50 քմ չգերազանցող օժանդակ շինության կառուցմանը։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։

Թվային հարթակում նախագծման թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ), շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) ձևավորվելու են ինքնաշխատ եղանակով, եթե համայնքի ղեկավարը չհաստատի բոլոր հայտերը սահմանված ժամկետներում։ Ընդ որում՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը թվային հարթակում տրամադրելու առավել սեղմ ժամկետներ են նախատեսվել։

Նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. նախագծման թույլտվություն (ՃՀԱ) ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում՝ շնորհիվ բոլոր բնակավայրերի համար արդեն մշակված, գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, որոնցում կան յուրաքանչյուր տարածքում կառուցապատմանը ներկայացվող բոլոր պահանջները։

Համայնքի ղեկավարը ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ դիմելու է մատակարար կազմակերպություններին՝ գազի, ջրի, էլեկտրականության միացման տեխնիկական պայմաններն ստանալու համար։

Ի դեպ, նոր նախագիծ մշակելու փոխարեն քաղաքացիները կարող են օգտվել Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մշակված և www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։ Անհրաժեշտ կլինի միայն տվյալ ռելիեֆին համապատասխան տեղակապում իրականացնել»,- ասված է հաղորդագրությունում։