Անշարժ գույքեր, շուրջ 179 միլիոն դրամ․ Դատախազությունը  «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձման պահանջ է ներկայացրել 

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի մարզում.
  • 7 շարժական գույք.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Ավդալյանի վերաբերյալ առկա է քրեական գործ, սակայն այն դռնփակ է, ուստի՝ մանրամասները մեզ հայտնի չեն, սակայն այս ընկերության  տնօրենի ենթադրյալ չարաշահումների առթիվ քրեական գործի առկայության մասին տեղեկություն Դատախազությունը հայտնել է դեռ 2023 թվականին։

Ըստ այդ պահին Դատախազության կողմից տարածված հաղորդագրության՝  «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Ավդալյանը  2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները:

Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Ավդալյանը, տեղեկացված լինելով օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական «Brightcom Aviation Ltd» ընկերությունից: 

Դրանից հետո, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով, Կարեն Ավդալյանն, ըստ հաղորդագրության, չարաշահելով Կոմիտեի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թվականի մայիսի 17-ին մեկ այլ՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասը՝ առավել բարձր արժեքով՝ 370 հազար ԱՄՆ դոլարով: 

Արդյունքում, նշված պահեստամասը «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերելու փոխարեն, Կարեն Ավդալյանը  2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտե է ներկայացրել 2021 թվականի մայիսի 30-ին կազմված՝ ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր, նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող «Brightcom Aviation Ltd» ընկերությունից ձեռք բերելու վերաբերյալ: Արդյունքում, պահեստամասի ձեռքբերման համար Կոմիտեի կողմից Կարեն Ավդալյանի  ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 հազար ԱՄՆ դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:

Քրեական վարույթով, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս: 

2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կարեն Ավդալյանը Կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021 թվականի հունիսի 8-ին հիմնադրել է «BRIGHTCOM LIMITED» անվամբ ընկերությունը: Ավդալյանի նկատմամբ 2023-ին հարուցվել է  հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը):

Արաքս Մամուլյան